Արձակուրդ

Grafik: Insel mit Palme, Liegestuhl und Sonnenschirm. Im Hintergrund fährt ein Segelschiff über das Meer.

Ավստրիայում մարդիկ, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում, օրենքով հանգստի իրավունք ունեն: Այդ արձակուրդի չափը օրենքով կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ:

Ավստրիայում աշխատող մարդիկ տարվա մեջ հինգ շաբաթ արձակուրդի իրավունք ունեն: 25 աշխատանքային տարին լրանալուց հետո արձակուրդի իրավունքը տարվա մեջ հասնում է վեց շաբաթի:

Նոր կազմակերպությունում առաջին աշխատանքային տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձակուրդային օրերի իրավունքը հաշվվում է անմնացորդ: Ամբողջական արձակուրդի իրավունքը յոթերորդ ամսից է տրվում: Երկրորդ աշխատանքային տարուց հետո ամբողջական արձակուրդի իրավունքը այդ աշխատողին տրվում է տարվա սկզբից: Վերը նշված անմիջական աշխատանքային հարաբերությունները նույն գործատուի կողմից հաշվի են առնվում գրանցման ժամանակ, այդ թվում հաշվի է առնվում նաև ուսման ավարտը:

Եթե արձակուրդի ժամանակ հիվանդանում ես, ապա այդ օրերը հաշվվում են ոչ թե արձակուրդային օրեր, այլ հիվանդության օրեր: Այդ կանոնը գործում է երեք օրից ավել հիվանդության տևողության դեպքում:

Կոնկրետ ինչ-որ տարվա արձակուրդի իրավունքը կորում է դրանից երկու օրացույցային տարվա անցնելուց հետո:

Արձակուրդի ժամանակ օրենքով տրվում է վարձատրության շարունակման իրավունք:

 

Աղբյուր ԱՍՍՊԴՆ

 

Հղումներ

  • arbeiterkammer.at (Աշխատողների համար շահերի ներկայացուցչություն)