Առաջին քայլեր

Foto: Es sind die Beine eines Mannes abgebildet, der Stufen hinaufgeht. Die Person trägt graue Jeans und braune Wildlederstiefel.

Այստեղ Դուք տեղեկանում եք, թե ինչ քայլեր պետք է կատարեք Ձեր մնալու սկզբնական շրջանում: Ազգային կառույցների մեջ արագ ընդգրկվելու համար ամենակարևոր գործողությունները հաճախ վերաբերվում են դեպի պաշտոնական – պետական մարմիններ տանող ճանապարհներին: fs-easyway.at –ի տեղեկությունները Ձեզ կօգնեն Ավստրիայում մնալու հենց սկզբից լավ կողմնորոշվել:

Դուք հենց նոր ժամանել եք Ավստրիա, ի՞նչ պետք է անել:

  • Դուք մտադիր եք վեց ամսից ավել մնալ Ավստրիայում և ունեք օրինական մնալու փաստաթուղթ. Եթե Դուք Ձեր տրամադրության տակ չունեք օրինական մնալու փաստաթուղթ, ապա կարդացե‘ք հետևյալ տեղեկությունը մնալու ապացույցներ բաժնում:
  • Երեք օրվա ընթացքում Ձեր նոր մնալու վայրի վերաբերյալ պետք է այդ բնակության վայրում ծանուցեք:
  • Եթե Դուք վարորդական իրավունք ունեք, ապա այն պետք է վեց ամսվա ընթացքում ավստրիական վարորդական իրավունքով փոխեք: Հնարավոր է նաև ստիպված լինեք պրակտիկ վարորդական քննություն հանձնել:
  • Եթե Դուք մինչ այդ Ավստրիայում չեք աշխատել, պետք է Ձեր գործատուի կողմից աշխատանքի թույլտվության համար դիմում գրվի:
  • Եթե Դուք օգտվելու եք ավստրիական առողջապահական համակարգի բուժսպասարկումից, ապա պետք է կանխամտածված մասնավոր բժշկական ապահովագրության պայմանագիր կնքեք:
  • Դիմե՛ք արտասահմանում ձեռք բերված դպրոցական վկայականների, մասնագիտական և կրթական դիպլոմների ճանաչման համար:
  • Երկու տարվա ընթացքում պետք է գերմաներեն լեզվի յուրացման մասին ապացույց ներկայացնեք: