Բնակվել

Foto: Zwölf Klingelknöpfe mit Namensschildern in einer Einfassung aus Metall.

Նոր երկիր տեղափոխվելուց հետո Դուք պետք է կողմնորոշվեք կյանքի նոր պայմաններում: Ամենակարևոր բնագավառը անձնական բնակարանի ձեռքբերման դրությունն է: Առաջին հայացքից ծանոթացե՛ք այստեղ բնակվելու թեմային:

Ավստրիայում բնակվելու համար կան տարբեր հնարավորություններ: Այն ժամանակ, երբ պետության շրջաններում մի ընտանիքի համար նախատեսված տներում ու բարձրահարկներում սիրված բնակարանների տեսակներն են ներկայացնում, մեծ քաղաքներում մարդիկ հիմնականում ապրում են սեփական տներում կամ վարձով բնակարաններում:

Առաջին կետում կարող եք տեղեկանալ բնակվելու տարբեր տեսակների մասին:

Բնակարանի ընթացիկ ծախսերը հոգալը ոչ բոլոր մարդանց համար է հեշտ: Ամսեկան վարձից բացի պետք է վճարել նաև արտադրական և էներգիայի ծախսերը: Երկրորդ կետում Ձեզ տեղեկացնում ենք վարձով բնակարանների և սեփական տների համար պետական նպաստների և աջակցությունների մասին:

Բնակարան գտնել

Համապատասխան բնակարան գտնելը ամենաանհրաժեշտ և կարևոր քայլն է նոր հայրենիքում արագ հաստատվել կարողանալու համար: Ազատ ապրելատեղ գտնելու մասին կարող եք տարբեր ձևերով տեղեկանալ:

  • Ամենօրյա թերթեր և ամսագրեր (թեմայի էջերն են՝ անշարժ գույք և հայտարարություններ)
  • Անշարժ գույք-ամսագրեր
  • Ինտերնետային էջեր և ինտերնետ շուկա
  • Անշարժ գույքի գործակալ/գործակալուհիներ
  • Բանկերի անշարժ գույքի բաժիններ
  • Քաղաքային ծառայողներ/համայնքային ծառայողներ/մունիցիպալ խորհուրդ

 

Կա նաև ընկերուհու/ընկերոջ կամ ազգականների և ծանոթների միջնորդությամբ բնակվելու տեղ գտնելու հնարավորություն: Հարցրե՛ք նրանցից:

 

Հղումներ

help.gv.at (Տեղեկատվություններ պետական ալիքների մասին)
bazar.at (Կարճ ցուցումներ և հայտարարություններ)
willhaben.at (Անշարժ գույք)
zuwanderer-fonds.at (Բնակարաններ Վիեննայում)
sozialinfo.wien.gv.at