Բնակվելու տեսակներ

Grafik: Vier geometrische Figuren sind dargestellt. Ein blaues Quadrat, ein grünes Dreieck, ein gelber Kreis und ein orangefarbenes Rechteck. Die Figuren sind an der Oberseite mit einem "Dach" versehen, das aus einem braunen Dreieck besteht.

Վարձով բնակարաններ

Վարձով են կոչվում այն բնակարանները, որոնք այդտեղ բնակվող մարդկանց չեն պատկանում: Այդ մարդիկ կոչվում են վարձակալողներ: Բնակվելու իրավունքի համար նրանք ամսեկան վճարում են պայմանագրով որոշված գումար: Այդ գումարը անվանում են վարձակալության գումար:

Գլխավոր և մասնավոր վարձ

Այստեղ խոսքը գնում է բնակարանի վարձակալության երկու հնարավոր տեսակների մասին:

Գլխավոր վարձը նշանակում է, որ վարձակալության պայմանագիրը կնքվել է տան սեփականատիրոջ կամ տարածքը վարձակալությամբ տվողի հետ:

Մասնակի վարձ նշանակում է, որ վարձակալության պայմանագիրը կնքվել է բնակարանի գլխավոր վարձակալողի հետ:

Ժամկետի նշանակում

Վարձակալության պայմանագրերը կարող են համաձայնեցվել սահմանափակ կամ անսահմանափակ ժամկետով, դա նշանակում է, որ վարձակալության հարաբերությունները կարող են անորոշ ժամանակահատվածով կամ ժամանակային սահմանափակումով համաձայնեցնել:

Անսահմանափակ ժամկետով վարձակալության պայմանագրերը պետք է ամենաքիչը երեք տարի տևողությամբ լինեն, բայց կարող են երկարացվեն: Բայց այդ երկարացումներն էլ նույն կերպ պետք է ամենաքիչը երեք տարի կազմեն: Սահմանափակ տևողությամբ վարձակալության պայմանագրերը կարող են վարձով տվող անձի կողմից ցանկացած պահի երկարացվեն: Վարձակալողի կողմից սակայն հնարավոր է դուրս գալու մասին նախօրոք զգուշացում: Բայց դուրս գալու մասին զգուշացման ժամկետը երեք ամիս է (դուրս գալու մասին զգուշացման ժամկետը նշանակում է, որ կոնկրետ ժամկետի ընթացքում դուրս չեն գալու, ինչպես նաև վարձակալության պայմանագիրը այդ ժամանակահատվածի համար շարունակվելու է):

Իրավական հիմքը վարձակալության իրավունքի օրենքն է (ՎԻՕ): Իհարկե կան նաև բացառություններ: Թե ինչ չափով է կիրառվում բնակարանի վարձակալության մասին օրենքը, նշված է ՎԻՕ –ի առաջին պարագրաֆում:

 

Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ, ՆԳԴՆ

 

Սեփական տներ

Որպես բնակարանի սեփականատիրուհի, ինչպես նաև սեփականատեր՝ անձը իրավունք ունի համապատասխան տարածությունը միայնակ օգտագործել և իր տրամադրության տակ ունենալ: Այդ իրավունքը գրանցված է նաև այսպես կոչված կադաստրում: Կադաստրում պետք է նաև նախօրոք զգուշացնել, արդյո՞ք բնակարանը հարկերից ազատ է, այսինքն՝ դեռ բնակարանային վարկ ունի վճարելու կամ գրավադրման իրավունքներ կան:

Սեփականատիրուհի, ինչպես նաև սեփականատեր դառնում են՝ գնելով համապատասխան բնակարանը: Դրանից բացի դառնում են նաև ամբողջ անշարժ գույքի (հողատարածք, շենք) մասնակի համասեփականատեր: Գոյություն ունեն երկու տարբեր պայմանագրեր՝ բնակարանի սեփականության և առքուվաճառքի պայմանագիր:

Օրինական հիմքը ավստրիական բնակարանի սեփականության իրավունքն է (ԲՍԻ):

Օրենքով Դուք պետք է բնակարան, շենք, կամ հողատարածք գնելուց առաջ միշտ պետք է դիմեք փորձագետների խորհրդին (նոտար, ինչպես նաև փաստաբան)

 

Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ