Նպաստներ և աջակցություններ

Grafik: Mehrere Zwei-Eurocent-Münzen liegen aufgereiht auf einem blauen Tuch.

Սկզբունքորեն բոլոր ինը ավստրիական դաշնային պետությունները բնակարան ստանալու հարցում ունեն օգնելու հնարավորություններ: Սակայն օրենսդրական դրույթները միևնույն ձևով չեն կարգավորվում, այլ մի դաշնային պետությունը մյուսից տարբեր:

Ուշադրությու՛ն դարձրեք, խնդրեմ, որ երրորդ պետության քաղաքացիների համար նպաստների տրման հետ կապված երբեմն սահմնափակումներ են լինում, ինչպես օրինակ նպաստ կարող են ստանալ միայն որոշ նախապայմաններ ներկայացնելու դեպքում:

Վարձով բնակարաններ

Կառուցապատողները կարող են կառուցման ընթացքում կամ ֆինանսական առողջացման գործողությունների շրջանակում բնակարանների վարձի շնորհիվ պետական նպաստներից օգուտ քաղել: Այդ ձևով հովանավորված բնակարանները հետագա վարձակալողների համար նույնպես ավելի էժան են, քանի-որ մեկանգամյա և ընթացիկ ծախսերը չնչին են կազմում, քան չհովանավորված բնակարանների դեպքում: Որպեսզի կարողանաք հովանավորված վարձով բնակարան ձեռք բերել, պետք է ամեն դեպքում որոշակի չափանիշների (օրինակ, եկամտի չափը, ընտանիքի անդամների թիվը) համապատասխանեք: Դա գործում է նաև հնարավոր հաջորդ վարձակալողի դեպքում:

Բացի աջակցություններից վարձակալ/վարձակալուհինների համար կան նաև այլ նպաստներ: Իհարկե այդ նպաստները ստանալը որոշակի նախապայմանների հետ է կապված:

Բնակարանի օգնություն ստանալու համար պետք է մյուսների համեմատ անհապաղ բնակարանի անհրաժեշտություն լինի, և բնակարանը երկարատև բնակեցվի: Կարևոր չափանիշներ են նաև եկամտի չափը, ընտանիքի մեծությունը և բնակարանի ծախսերի չափը:

Առավել կարիքավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել ո՛չ վարձը, ո՛չ արտադրական ծախսերը, կարող են դիմել սոցիալական ծառայողին վարձի օգնության համար:

Եթե ֆինանսական առողջացման գործողությունների պատճառով վարձը թանկանում է կամ շենքը պահպանելու և պայմանները լավացնելու համար պիտի ներդրում գանձվի, կարող եք դիմել վարձի օգնության համար: Բայց այստեղ նույնպես չպետք է անցնել որոշակի եկամտի չափը: Դիմումը պետք է ներկայացնել պատասխանատու հարկային մարմնին:

Սեփական տներ

Սեփական տները պետք է ֆինանսավորվեն անձամբ ապագա սեփականատիրոջ/սեփականատիրուհու կողմից: Եթե առկա ֆինանսական միջոցները (սեփական միջոցները) սեփական բնակարանի ֆինանսավորման համար չեն բավարարում, ապա ստեղծվում են անհրաժեշտ գումարը բանկային կրեդիտների միջոցով ձեռք բերելու հնարավորություն:

Ինչպես հովանավորված վարձով բնակարանների դեպքում, այնպես էլ հովանավորված սեփական տների դեպքում դրանց գնման համար որոշակի չափանիշներ կան, ինչպես օրինակ եկամտի չափը, անհապաղ բնակարան ձեռք բերելու ապացույցը: Վաճառքի դեպքում հետագա սեփականատերերը նույնպես պետք է սուբսիդավորվող լինեն, այլապես օգնող կազմակերպությունը վաճառքը չի իրականացնի:

Նպաստները հաճախ տրվում են որպես գոյություն ունեցող կրեդիտային խորհրդի դրամաշնորհներ կամ որպես համապատասխան դաշնային պետության փոխառություն:

 

Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ

 

Հղումներ