Գիտելիքներ և արժեքներ

Foto: Sebastian Kurz, Bundesminister für Integration, Europäische Angelegenheiten und Äußeres

Foto: Felicitas Matern/feelimage.at

Այս էջը Ձեզ բացատրում է, թե Ավստրիայում բոլոր մարդկանց համար որ իրավական հիմքերն օրենքի ուժ ունեն: Այն ցույց է տալիս, թե ինչ հնարավորություններ է Ավստրիան տալիս Ձեզ և Ձեր երեխաներին: Այն ծանոթացնում է, թե ինչպիսի պահվածքն է Ավստրիայում առօրյայում համատեղ ապրելու համար ընդունելի: Այն պարունակում է օրինակներ, թե Դուք որտեղ կարող եք կապ հաստատել Ավստրիայում ապրող մարդկանց հետ:

Ես ցանկանում եմ, որ Դուք Ձեր կյանքը հաջող դասավորեք Ավստրիայում: Ավստրիայում գործող նորմերի և կանոնների ընդունումից և կատարումից բացի շատ կարևոր հիմք է նաև գերմաներեն լեզվի սովորելը: Գերմաներենի իմացությունը անհրաժեշտ է պետական կառույցների հետ կապի, աշխատանքի, կրթության, կրթությունը շարունակելու, առողջության ապահովման, ինչպես նաև մարդկանց հետ առօրյա շփման համար:

Գերմաներեն լեզվի լավ իմացությունը նաև Ձեր մասնագիտական գործունեության հիմքն է Ավստրիայում: Եթե կարողանաք Ձեր սեփական եկամուտը Ձեր և Ձեր ընտանիքի համար վաստակել, դա կնպաստի Ավստրիայում Ձեր ինքնուրույնությանը և ճանաչմանը:

Օգտագործեք ավստրիական հասարակությունում, օրինակ, ինչ-որ հասարակական կազմակերպությունում աշխատելու հնարավորությունը: Պահպանե՛ք իրար նկատմամբ հարգալից միջավայր: Օգտվե՛ք Ձեր և Ձեր երեխաների համար Ավստրիայում ստեղծված կրթության հնարավորություններից:

Ավստրիայում ոչ թե ծագումն, այլ գործունեությունն են արժևորվում: Ձեր հաջող ինտեգրացիան մեր համատեղ ճանապարհն է դեպի հաջողություն: Դրանից շահում եք Դուք: Դրանից շահում է Ավստրիան: Դա մեր համատեղ նպատակն է: Բարի գալուստ Ավստրիա: