Գերմաներեն լեզու և կրթություն

Grafik: Dargestellt ist ein aufgeschlagenes Buch. Der Hintergrund besteht aus drei Streifen in rot-weiß-rot.

Լեզու

Պետական լեզու գերմաներեն

Ավստրիայում խոսում են գերմաներեն: Գերմաներեն լեզվի սովորելը տնտեսական և հասարակական կյանքին մասնակցելու նախապայմանն է:

Ժողովրդական խմբեր-լեզուներ

Որոշ փոքրամասնությունների լեզուներ պաշտպանված են պատմական հիմքերով և նաև օրենքով: Հետևաբար դրանք կարող են օրենքով նախատեսված կարգով որոշ մարզերում կամ դպրոցներում պետական մարմիններում կիրառվել (օրինակ, կրոատերեն, սլովեներեն, հունգարերեն):

Գերմաներենը բոլորի համար

Ավստրիայում բոլորը պետք է հավասարաչափ սովորեն և տիրապետեն գերմաներեն լեզվին: Գերմաներենի քիչ գիտելիքներ ունեցող երեխաների համար առավել շատ դժվար կլինի կրթվելու հնարավորությունները Ավստրիայում ավելի օպտիմալ օգտագործելը: Հատկապես կարևոր են գերմաներենի սեփական գիտելիքները ծայրահեղ անհրաժեշտության կամ հիվանդության դեպքում անհրաժեշտ տեղեկանքների, բայց նաև երեխաներին դպրոցական բնագավառում (ասենք տնային առաջադրանքները օգնելու կամ ուսուցչի և ուսուցչուհու հետ զրույցի համար) պաշտպանելու համար:

Մարդիկ, ովքեր բացի գերմաներենից ուրիշ լեզվի էլ են տիրապետում, Ավստրիայի համար ձեռքբերում են: Ով ավելի շատ լեզուներով է խոսում, կարող է դրանով նաև մասնագիտական օգուտ քաղել: Որոշ մասնագիտություններում լրացուցիչ լեզվի իկացությունը առավելություն է, եթե կազմակերպությունը օտարալեզու գնորդների է սպասարկում կամ արտասահմանում ակտիվ է:

Կրթություն

Կրթությունը կյանքի որակն է

Կրթությունը Ավստրիայում անձնական և մասնագիտական զարգացման համար վճռորոշ դեր է խաղում: Ավստրիայում ինչքան բարձր է կրթությունը, այնքան, որպես կանոն, բարձր է հասարակական կարգավիճակը, եկամուտը և կյանքի որակը:

Կրթություն բոլորի համար

Կրթության առաջարկը շատ մեծ է և ներառում է մասնագիտական և ընդհանուր կրթություն ու կրթություն համալսարաններում: Մեծահասակների համար նախատեսված են նաև պարտադիր դպրոցական վկայականները: Կրթության շարունակման հնարավորություններ են առաջարկում ժողովրդական բարձրագույն ուսումնական հաստատությունները: Կրթությունը Ավստրիայում ապրող բոլոր մարդկանց համար բաց է անկախ նրանց ծագումից, սոցիալական դիրքից և ֆինանսական միջավայրից:

Ոչ ոքի չպետք է արգելել կրթվել

Ծնողների համատեղ աշխատանք

Ավստրիական մանկապարտեզներում և դպրոցներում կանոնավոր կերպով տեղի են ունենում ծնողական երեկոներ: Դրանք ծառայում են ծնողներից ինֆորմացիայի ստացմանը և փոխճանաչմանը: Բոլոր ծնողները սրտանց հրավիրվում են: Կարևոր է իրենց երեխաներին այդ երեկոների այցելությամբ պաշտպանելը:

Կրթվելու պարտքը

Կրթությունն է որոշում մասնագիտության և հասարակության մեջ հետագա հնարավորությունները: Ավստրիան ինչքան հնարավոր է շուտ է սկսում կրթությունը: Երեխաները հինգ տարեկանից պարտավոր են մանկապարտեզ հաճախել: Վեց տարեկանից շարունակվում է ինը տարով դպրոց հաճախելու պարտքը: Դպրոց հաճախելու պարտականությունը բոլոր այն երեխաների համար է, ովքեր ապրում են Ավստրիայում՝ անկախ պետության քաղաքացիությունից: Ով չի ապահովում իր երեխայի դպրոց հաճախելը, տուգանվում է:

Դպրոցի արժեքները

Դպրոցի հիմնական արժեքներն են ժողովրդավարությունը, փոխադարձ պատասխանատվությունը, համերաշխությունը և արդարությունը, ինչպես նաև անկեղծությունը և համբերատարությունը: Երեխաները և երիտասարդները պետք է զարգանան որպես ինքնուրույն և ընդհանուր մտածող, գործողություններում կողմնորոշված և ստեղծագործող մարդիկ:

 

Աղբյուր՝ ինտեգրացիոն ֆոնդ