Ժողովրդավարություն

Grafik: Fünf Wahlurnen stehen nebeneinander. An der Vorderseite befindet sich je ein einziger farbiger Punkt in den Farben rot, blau, grün, grau und gelb, der von zwei schwarzen, überkreuzten Strichen überlagert wird. Über den Urnen befindet sich jeweils eine Hand, die einen Wahlzettel in die Urne steckt.

Ժողովուրդը ընտրում է

Ավստրիան ժողովրդավարական է: Դա նշանակում է, որ Ավստրիայում ժողովրդից է կախված, ով կկառավարի: Այն նշանակվում է ընտրության իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի ձայնով ընդհանուր, ազատ և գաղտնի ընտրությամբ՝ բազմաթիվ կուսակցություններից մեկի, ինչպես օրինակ նախընտրելի քաղաքական ներկայացուցչի կամ ներկայացուցչուհու համար: Ավստրիայում ժողովրդավարության համար քաղաքական և հասարակական կյանքին ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է: Յուրաքանչյուր մարդ կարող է իր քաղաքական կարծիքը ազատ և առանց վախի պաշտպանել և պայքարել հասարակության քաղաքական շահերի համար:

Ազատ ընտրություններ

16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցել դաշնային նախագահի, ազգային ժողովի անդամների, պառլամենտի ստորին պալատի ընտրություններին: Որոշ դաշնային պետություններում և համայնքներում ժողովրդի ներկայացուցիչներին նույնպես ընտրությամբ են նշանակվում: Շատ պաշտոններում 18 տարին լրացած անձը նույնպես կարող է ընտրվել:

Դաշնային նախագահ և կառավարություն

Դաշնային նախագահը Ավստրիայի հանրապետությունում վեց տարով ընտրված պետության ղեկավարն է: Նա է նշանակում կառավարության անդամներին (դաշնային կանցլեր ինչպես նաև դաշնային կանցլերուհի, փոխկանցլեր, ինչպես նաև փոխկանցլերուհի, նախարար, ինչպես նաև նախարարուհի): Կառավարությունը կազմվում է այն կուսակցությունների ներկայացուցիչներից և ներկայացուցչուհիներից, որոնք ազգային ժողովում մեծամասնություն են: Կառավարությունը ձևավորում է քաղաքականությունը:

Պառլամենտի միջոցով օրենսդրություն

Պառլամենտը քննում և որոշում է օրենքները: Պառլամենտը մի կողմից բաղկացած է ժողովրդավարությամբ ընտրված ազգային ժողովի անդամներից, մյուս կողմից դաշնային խորհրդից, ուր ավստրիական դաշնային պետությունները իրենց ներկայացուցիչներին են ուղարկում:

Կառավարության վերահսկումը

Պառլամենտը վերահսկում է կառավարության աշխատանքը: Ամենակարևորը ազգային խորհուրդը այստեղ հիրավի շատ վերահսկման իրավունքներ ունի: Ընդդիմությունը (այն կուսակցությունները, որոնք կառավարություն կազմելուն չեն մասնակցում) նույնպես կարող է դրանք որոշակիորեն իրականացնել: Պառլամենտական վերահսկողական իրավունքներին է պատկանում, օրինակ, կառավարության անդամներին հարց տալու

Ավստրիան որոշում է

Ավստրիայում գործում է Եվրոպական միության և ավստրիական օրենքները: Միայն որոշ բացառության դեպքերում են Ավստրիայում մասնավոր վեճերը արտասահմանյան պետության օրենսդրությամբ վճռվում, եթե այն համապատասխանում է ավստրիական օրենսդրության հիմնական արժեքներին: Բոլոր դեպքերում Ավստրիայում միայն ավստրիական դատարաններին է թույլատրվում առնչվող վեճերի հետ կապված, օրինակ՝ ամուսնալուծության և ալիմենտների դեպքում վճիռներ կայացնել:

Հավասարություն բոլոր մարդկանց համար

Դատարանի և պետական մարմինների կողմից կայացրած բոլոր վճիռների հիմքը բոլոր մարդկանց հավասարությունն է օրենքի առաջ: Տղամարդիկ և կանայք հավասար են համարվում: Խիստ արգելվում է սեռական, կրոնական, մաշկի գույնի ցանկացած խտրականություն: Միայն ավստրիական քաղաքացիությունն է արդարացնում կանոնավոր բարեկեցությունը օրենքի միջոցով:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ