Իրավունք և մարդու իրավունքներ

Grafik: Im Hintergrund sind sieben Paragraphenzeichen in grauer Farbe in einer Reihe dargestellt. Davor befindet sich, mittig platziert, eine schwarze Waage mit zwei Waagschalen.

Իրավունք

Ավստրիան որոշում է

Ավստրիայում գործում են Եվրոպական միության և ավստրիական օրենքները: Միայն հազվադեպ բացառության դեպքերում են Ավստրիայում մասնավոր կռիվները վճռվում այլ պետության օրենսդրությամբ, եթե միայն դրանք ավստրիական օրենսդրության հիմնական արժեքներին համապատասխանում են: Բոլոր դեպքերում Ավստրիայում միայն ավստրիական դատարանին է թույլատրվում առնչվող վեճերի հետ կապված, օրինակ՝ ամուսնալուծության և ալիմենտների դեպքում, վճիռներ կայացնել:

Հավասարություն բոլորի համար

Դատարանի և պետական մարմինների կողմից կայացրած բոլոր որոշումների հիմքը օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն է: Տղամարդիկ և կանայք հավասար են համարվում: Խստիվ արգելվում է սեռական, կրոնական կամ մաշկի գույնի ցանկացած խտրականություն: Միայն ավստրիական պետության քաղաքացիությունն է օրենքի միջոցով արդարացնում բարեկեցության կանոնավոր աճը:

Իրավական պետություն բոլորի համար

Բոլոր մարդիկ պետք է հետևեն ավստրիական իրավական պետության օրենքներին: Մշակութային ներդրումները, որոնք հակասում են ավստրիական օրենքներին, արդարացում չեն արարքների համար: Ավստրիայում պատժելի է օրինակ ստիպողաբար ամուսնությունը իր երկրում և արտասահմանում:

Իրավունքներ և ազատություններ

Ավստրիան ճամաչում է մարդու իրավունքների պահպանումը: Մարդու իրավունքները առանձին անձանց տալիս են շատ իրավունքներ և պաշտպանում նրանց ազատությունը: Օրենքները, ինչպես նաև պետական կառույցները և դատարանները, որոնք այդ օրենքները իրագործում են, հարգում և պաշտպանում են մարդու իրավունքները: Մարդու իրավունքների ոտնահարման դեպքում կարող եք դիմել կառավարական մարմիններին կամ անկախ դատարանին:

Խտրականության արգելք

Ավստրիայում բոլոր մարդկանց համար գործում են մարդու իրավունքները: Դրանից բացի կան հիմնարար իրավունքներ, որոնք միայն քաղաքացիների համար են գործում: Օրինակ ավստրիական քաղաքացիների կողմից դաշնության և պետության տարածքում ընտրության իրավունքը: Բոլոր դեպքերում ոչ ոք ավելի շատ իրավունք չունի իր սեռի, կրոնի, հայացքների կամ ծագման պատճառով:

Սեփականության պաշտպանություն

Ավստրիայում յուրաքանչյուր մարդու կողմից օրենքով ձեռք բերված սեփականությունը պաշտպանված է: Միայն հազվադեպ բացառության դեպքերում են սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունները թույլատրելի:

Մարդու իրավունքները

Սեփական կարծիքի իրավունք

Ավստրիայում առօրյայում մեծ մշանակություն ունեցող մարդու իրավունքի օրինակ է մտքի, խղճի և կրոնի ազատությունը: Յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տրված մտածել այն, ինչ իրեն դուր է գալիս, պատկանել մի կրոնական հասարակության, այն փոխել կամ դրանից դուրս գալ: Իրավունքի մեկ այլ կարևոր օրինակ է՝ հավաքվել և միություններ ստեղծել: Բոլորը պետք է ազատ իրենց իրավունքը արտահայտեն: Մամուլը չի ենթարկվում գրաքննության:

Ազատության սահմանները

Ամեն դեպքում որոշ մարդկանց ազատությունը սահմանափակ է, ինչը որոշված է օրենսդրի կողմից: Օրինակ արգելված է մարդկանց խմբերի դեմ թշնամական գործողությունների դրդելը կամ մարդկանց վատ գաղափարներին միանալը (օրինակ՝ ազգային-սոցիալիզմի կամ ռասայականության համար): Եթե անձը դատարանի կողմից հանցագործության համար դատապարտված է, ապա պետությունը կարող է որոշում կայացնել անձնական ազատության վերաբերյալ, համաձայն որի անձը կալանավորում է:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ