Կին և տղամարդ

Grafik: Stilisierte Darstellungen eines stehenden Frauenkörpers und eines stehenden Männerkörpers in schwarzer Farbe. Die Figuren stehen in einer Reihe nebeneinander, auf die weibliche Figur folgt die männliche Figur. Insgesamt sind drei weibliche und drei männliche Figuren dargestellt.

Հավասար իրավունքներ

Ավստրաիայում կանայք և տղամարդիկ իրավահավասար են (օրինակ, ընտանիքում, ազատ ժամանակ, կրթության և մասնագիտության մեջ): Կանայք և տղամարդիք ունեն հավասար արժանիքներ և իրավունքներ: Նրանց ձայնը հավասարաչափ է հաշվվում դատարանի առաջ և ժողովրդավարական ընտրություններում:

Կանանց ոչ մի սահմանափակում կողմից

Ընտանիքի իգական և արական անդամները հավասարաչափ պետք է մասնակցեն ավստրիական հասարակությանը: Նրանք պետք է դպրոց հաճախեն, շարունակեն կրթությունը, աշխատեն, ինչպես նաև հագնվեն իրենց սեփական ցանկությամբ: Իգական սեռի նկատմամբ անձնական ազատության սահմանափակումները, ստիպողաբար ամուսնությունը կամ մարմնական բռնությունները խստիվ արգելվում են:

Ոչ մի բանից վեր չհամարել

Ոչ մի սեռ մյուսից վեր չի դասվում: Դա չի փոխում նաև այլ մշակույթից ծագումը: Ոչ մի հովանավորչություն և ճնշում Ավստրիայում տեղ չունեն:

Բռնության արգելքը

Այլ մարդկանց նկատմամբ մարմնական ուժի կամ սպառնալիքի կիրառումը խստիվ արգելվում է: Ուժի կիրառումը բառերով վիրավորելու կամ հոգեկան ճնշման տարբերակով նույնպես անընդունելի է: Ուժ կիրառած մարդիկ ոստիկանության կողմից կարող են հանվել իրենց բնակարանից, և որոշ ժամանակով նրանց կարող է արգելվել վերադառնալ այնտեղ:

Երեխաների իրավունքները

Երեխաների իրավունքները առանձնահատուկ են: Երեխաներին վերաբերվող հասարակական կամ մասնավոր միջոցառումներից առաջին տեղում երեխայի առողջությունն է: Առանց բռնության դաստիարակության իրավունքը օրենքով ամրագրված է: Արգելված են ոչ միայն սեռական բռնությունն ու մարմնական պատիժները, այլ նաև հոգեկան ցավ պատճառելը: Երեխաները օրենքով երկու ծնողների հետ էլ շփվելու իրավունք ունեն: Երեխաների կարծիքները պետք է հաշվի առնվեն:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ