Միասին ապրել, բնակվել և ազատ ժամանակ անցկացնել

Grafik: Zwei stilisierte Personen stehen einander auf einer Rasenfläche gegenüber. Hinter Ihnen befindet sich jeweils ein Mehrparteienhaus. In einer Sprechblase steht der Text: Hallo! In einer zweiten Sprechblase steht der Text: Hello!

Միասին ապրել

Ուշադրություն դարձնել

Առօրյա համատեղ ապրուստը Ավստրիայում հեշտանում է քաղաքավարության, փոխադարձ հարգանքի և ուշադրության շնորհիվ: Ավստրիայում մարդկանց մեծ մասը ձգտում է տարակարծության դեպքում բոլորի համար ընդունելի լուծում գտնել: Ով Ավստրիայում ընդունված այս պահվելաձևին հետևում է, շուտ նկատում է, թե մարդիկ ինչն են արժևորում: Այդպես նաև հեշտանում է շփումը ավստրիական հասարակության հետ:

Օգնել առօրյայում

Ավստրիայում շատ տարածված է փոխադարձ օգնությունը, օրինակ «հարևանության օգնություն» տարբերակով (օրինակ՝ մանր արհեստակցական գործունեությունում): Քաղաքացիական խիզախությունը երևում է, երբ ինչ-որ մեկը քննադատվում է բառերով կամ արարքներով: Դժբախտ պատահարից հետո նույնիսկ օրենքով պարտավորված են օգնություն ցուցաբերել:

Կամավոր ինչ-որ բան անել

Ավստրիայում շատ մարդիկ ազատ ժամանակ աշխատում են
կամավոր, այսինքն առանց վարձատրության, որպեսզի օգնեն մյուսներին, կամ ինչ-որ կազմակերպության հետ միասին: Յուրաքանչյուր ոք հրավիրված է կամավոր գործունեության: Այստեղ կան շատ հնարավորություններ, օրինակ՝ ծայրահեղ դեպքերում փրկարարական ծառայություն, հրշեջ ծառայություն, սոցիալապես թույլերի խնամք, աղետների ժամանակ օգնություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, սպորտի կամ ազատ ժամանակն անցկացնելու համար այլ կազմակերպություններ: Կամավոր գործունեության շնորհիվ ճանաչում են այլ մարդկանց և դառնում հասարակության մի մասը:

Բնակվել

Հետևել կանոններին

Եթե մարդիկ ապրում են մի տան մեջ կամ մի բնակելի կառույցում, համերաշխ համատեղ ապրելու համար պետք է որոշ կանոնների հետևեն: Բոլոր բնակիչների կողմից այդ կանոնների պահպանումը հնարավորություն է ստեղծում խուսափել կռիվներից և կոնֆլիկտներից: Համատեղ ապրելու կանոնները ամրագրված են տան ներքին կանոնակարգում: Տան ներքին կանոնակարգը կախված է շենքում, եթե ոչ, ապա կարող եք հարցնել շենքի պատասխանատուից, ով պատասխանատու է շատ շենքերում մաքրության կամ սարքավորումների համար, կամ հարևաններին:

 

Ազատ ժամանակ

Միությունների երկիր Ավստրիա

Ավստրիայում շատ մեծ դեր է խաղում ազատ ժամանակի ակտիվությունը: Կան շատ միություններ, որտեղ մարդիկ կարող են հանդիպել ու գտնել տարբեր հետաքրքրություններ:

Ծանոթություն

Ով ինչ-որ միությունում իր հետաքրքրությունները կիսում է այլ մարդկանց հետ կամ գտնում է ազատ ժամանակի զբաղմունք, որը նրան շատ է դուր գալիս, նրա համար ավելի հեշտ է Ավստրիայի հասարակություն մուտք գործելը: Այստեղ շատ հնարավորություններ կան ամբողջ ընտանիքի համար, օրինակ՝ սպորտ, շախմատ, կարուձև, երեխաների խաղախմբեր, հետախույզների խմբեր, բալետ երեխաների համար, երաժշտության պարապունք և երաժշտական միություններ կամ թատերական խմբեր:

Բնության և մշակույթի պետություն՝ Ավստրիա

Ավստրիայի հրաշալի լանդշաֆտը ինչպես ձմռանը դահուկ քշելու, երկար հեռավորության վրա վազքի կամ սահնակ քշելու, այնպես էլ ամռանը հաճույքով լողանալու, զբոսնելու կամ հեծանիվ քշելու հնարավորություն է ստեղծում: Ավստրիան աշխարհահռչակ է իր՝ որպես արվեստի և մշակույթի պետություն ավանդույթով. երաժշտությունը, թատրոնը, նկարչությունը, ճարտարապետությունը, գրականությունը, թատրոնները և օպերաներն Ավստրիայից են աշխարհահռչակ դարձել: Նրա բնության, արվեստի և մշակութային գանձերով ճանաչում են պետությունը:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ