Շրջակա միջավայրի և կենդանիների պաշտպանություն

Grafik: Drei Bäume stehen auf einer Wiese. Am Himmel sind fünf Vögel dargestellt.

Շրջակա միջավայրը պաշտպանել

Շրջակա միջավայրի պաշտպանությունը Ավստրիայում շատ մեծ դեր է խաղում: Այդ թվում է նաև մթնոլորտի պաշտպանությունը: Շատ
կարևոր է շրջակա միջավայրը որպես մարդկանց կյանքի հիմք պաշտպանելը և պահպանելը: Յուրաքանչյուր մարդ իր պատասխանատու գիտակցված պահվածքով նպաստում է դրան, օրինակ աղբը բաժանելը, հասարակական տրանսպորտի օգտագործումը, մարզային մթերքների գնումը կամ տնային տնտեսության մեջ էներգիայի քիչ օգտագործումը:

Աղբ բաժանել

Շատ իրեր չեն համարվում աղբի մնացորդներ: Այդպես հին մետաղները, թուղթը, ապակին և պլաստմասան լցնում են հատուկ նախատեսված աղբամաններ: Եթե շենքի առաջ չկա համապատասխան աղբատար տարա, ապա աղբը պետք է լցնել մի քանի փողոց հեռու համապատասխան տարայի կամ գցել անպետք իրերի մեջ: Տարաների կողքին պետք է ոչինչ չթափել:

Արգելել կենդանիներին տանջելը

Ավստրիայում շրջակա միջավայրից բացի նաև կենդանիներն են ամբողջովին պաշտպանված: Բազմաթիվ օրենքներ հաստատում են, թե ինչպես պետք է կենդանիներին պահել, և հիվանդության և վիրավորվելու դեպքում խնամել: Կան խիստ որոշումներ կենդանիների տանջանքների դեմ:

Հասարակական տրանսպորտ

Ավտոմեքենան ճիշտ ձևով օգտագործելը նպաստում է մթնոլորտի պաշտպանությանը, բայց նաև բենզինի քիչ ծախսին: Օրինակ՝ պետք է հրաժարվել կարճ տարածությունները ավտոմեքենայով մեկնելուց: Ավտոմեքենայի օգտագործման որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվում է Ավստրիայում շատ լավ կազմակերպված հասարակական տրանսպորտը: Գնացքով, հասարակական ավտոբուսներով, տրամվայով կամ (Դաշնային մայրաքաղաք Վիեննայում) մետրոյով ավելի հարմար, հարմար գնով, շատ անգամ նույնիսկ ավելի արագ ես հասնում քո նպատակին: Միաժամանակ շրջակա միջավայրը պաշտպանում ես արտանետվող գազերից:

Էներգիա խնայել

Շատ փոքր գործողություններ նպաստում են մեծ քանակությամբ էներգիայի խնայողությանը. սենյակը լքելիս լույսի անջատելը, չոգտագործվող էլեկտրական սարքավորումները անջատելը, դրան հավասար օրինակ է շոգ եղանակին սենյակի ջերմաստիճանի մի փոքր իջեցումը:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ