Փաստեր և հիմքեր

Grafik: Braunes, einreihiges Bücherregal. Darin stehen 15 Bücher nebeneinander in verschiedenen Farben.

Փաստեր

Պետություն

Ավստրիայի հանրապետությունը դաշնային պետություն է, որը բաղկացած է ինը դաշնային պետություններից:

1. Վիեննա (նաև դաշնային մայրաքաղ)
2. Բուրգենլանդ (մայրաքաղաքը Այզենշտադ)
3. Կարինտիա (մայրաքաղաքը Կլագենֆուրտ)
4. Ստորին Ավստրիա (մայրաքաղաքը Սանկտ Պյոլտեն)
5. Վերին Ավստրիա (մայրաքաղաքը Լինց)
6. Զալցբուրգ (մայրաքաղաքը Զալցբուրգ)
7. Շտիրիա (մայրաքաղաքը Գրաց)
8. Տիրոլ (մայրաքաղաքը Ինսբրուք)
9. Ֆորարլբերգ (մայրաքաղաքը Բրեգենց)

Սահմանները

Եվրոպայի կենտրոնում 83,854 քառ. կմ. հարթության վրա տարածվում է Ավստրիան:

Բնակիչներ

Ավստրիայում ապրում է 8,43 միլլիոն մարդ: Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ավստրիացին, ինչպես նաև ավստրուհին ապրում է դաշնային մայրաքաղաք Վիեննայում: Ավստրիայում ապրող մարդկանց 18%-ից ավելին ունեն միգրացիայի փորձ:

Լեզուներ

Պետական լեզուն գերմաներենն է: Դրա հետ մեկտեղ Ավստրիայի որոշ շրջաններում օրենքով ճանաչված ժողովրդական խմբերի լեզուները պետական լեզվին հավասար են:

Կրոն

Ավստրիացիների և ավստրուհիների 66%-ը հռոմեական կաթոլիկներ են, գրեթե 6 %-ը իսլամական հավատի են և հազիվ 4%-ը բողոքական են: Ավստրիացիների և ավստրուհիների 10%-ը առանց կրոնական հավատալիքների են: Երիտասարդները 14 տարեկանից պետք է իրենց կրոնը անձամբ ընտրեն:

Միջազգային

Ավստրիան խիստ ամրապնդված է միջազգային ժողովրդական հասարակությամբ: 1955թ ից Ավստրիան Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) –ի անդամ է: 1956թ.–ից Ավստրիան Եվրոպական խորհրդի անդամ է, որի եվրոպական մարդկային իրավունքների համաձայնագիրը Ավստրիայում գործում է: 1995թ-ից Ավստրիան Եվրոպական միության (ԵՄ) անդամ է:

Հիմքեր

Ժողովրդավար ապրել

Ավստրիան ժամանակակից ժողովրդավարական երկիր է Եվրոպայի սրտում: Քաղաքական իշխանությունը և օրենքը բխում են ժողովրդից: Պետությունը գործում է ոչ թե ըստ կրոնական կանոնների, այլ համաձայն սահմանադրության և մեծամասնության կամքով ուղիղ ընտրված ժողովրդի ներկայացուցիչ-ներկայացուցչուհիների սկզբունքների:

Օրենքներին հետևել

Բոլոր օրենքները պետք է պահպանվեն ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ պետության կողմից: Որպեսզի այն պահպանվի, օրինակ՝ կաշառքը խստիվ արգելված է և խոշոր չափով տուգանվում է:

Բարեհաջող ինտեգրացիա

Դրան հետևելու համար այս հիմքերին հետևելը և պահպանելը Աստրիայում պարտադիր է: Բարեհաջող ինտեգրացիայի ավարտը պետության քաղաքացիության պարգևատրումն է:

Մարդու իրավունքները

Ավստրիայում գործում են մարդու իրավունքները: Դրանք ամրապնդված են ավստրիական դաշնային սահմանադրությամբ, եվրոպական մարդու իրավունքների համաձայնագրով և Եվրոպական միության հիմնական իրավունքների խարտայով: Մարդու իրավունքները պետությանը պարտավորեցնում են ուշադրություն դարձնել և երաշխավորել առանձին անհատների համար ազատ տարածություն կյանքի կարևոր բնագավառներում: Այդ ազատ տարածությունները պատկանում են յուրաքանչյուր մարդու: Բոլոր մարդկանց արժեքներն ու արժանիքները հավասար են: Կինը և տղամարդը հավասար են:

Համերաշխություն

Սոցիալական համերաշխության և հասարակական միասնության համար Ավստրիայում շատ կարևոր է մարդկանց իրար նկատմամբ պատասխանատվության զգացումը: Դա հիմք է ծառայում նրա համար, որ Ավստրիայում պետությունը դեպի հասարակական բարօրություննը ուղղված լինի: Պետության և մարդկանց իրար նկատմամբ հոգատարությունը ի հայտ է գալիս, օրինակ, աղետներից հետո արագ օգնությամբ, զարգացած առողջապահական համակարգով, ֆինանսական օժանդակությամբ, ծայրահեղ դրության ժամանակ կամ դժբախտ պատահարների դեպքում օգնություն ցուցաբերելու պարտականությամբ:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ