Կրթական համակարգ

Grafik: Dargestellt ist eine grüne Schultafel, deren Flügel geöffnet sind. Auf derTafel stehen der Beginn des Gedichts "Der Zauberlehrling", eine mathematische und eine chemische Formel geschrieben.

Նախադպրոցական խնամք

Նախադպրոցական երեխաները կարող են մինչև 3 տարեկանը մսուրի, 3-6 տարեկանում մանկապարտեզի խնամքի տակ մնան: 5 տարեկանից սկսած՝ երեխաների տրամադրության տակ են նաև նախակրթարանները: 6-15 տարեկան երեխաների համար դպրոցը պարտադիր է:

Ժողովրդական դպրոց

Ժողովրդական դպրոցներ հաճախում են 6-10 տարեկան երեխաները և դրանով մուտք են գործում դպրոցական համակարգ: Ժողովրդական դպրոցը պարունակում է 4 դպրոցական աստիճան:

Գլխավոր դպրոց և ընդհանուր կրթական բարձրագույն դպրոց (ցածր դասարաններ)

Դպրոցի այս տեսակները հետևում են ժողովրդական դպրոցին, նույնպես պարունակում են 4 դպրոցական աստիճան: Ընդհանուր կրթական բարձրագույն դպրոցներ կարող են ընտրության կարգով հաճախել, ինչպես օրինակ լավ դպրոցական գնահատականների դեպքում կամ ընդունելության քննություն հանձնելուց հետո: Որպես կոոպերատիվ միջնակարգ դպրոց համարվում է ընդհանուր կրթական դպրոցի ու բարձրագույ դպրոցի մի մասնավոր ձևը: Դրան զուգահեռ որոշ վայրերում կան այսպես կոչված նոր միջնակարգ դպրոցների փորձնական մեթոդներ (ընդհանուր դպրոցներ):

Պոլիտեխնիկական դպրոց

Պոլիտեխնիկը համարվում է ուսման ավարտին նախապատրաստվելու 9-րդ դպրոցական աստիճանը:

Մասնագիտական դպրոց

Ուսումը ավարտելու այս այլընտրանքային տարբերակը կամ որպես մասնագիտական միջնակարգ դպրոցը տևում է 3 ինչպես նաև 4 դպրոցական աստիճան (ավարտը մասնագիտական քննությամբ) կամ որպես բարձրագույն մասնագիտական դպրոց (ավարտը մասնագիտական քննությամբ և հասունության վկայականի քննությամբ):

Ընդհանուր կրթական բարձրագույն դպրոցներ (վերին աստիճան)

Դպրոցի այդ տեսակը սկսվում է ներքին աստիճանի ավարտից հետո: Դրանից բացի կա նաև բարձր աստիճանի վարժարան: Այդ դպրոցը կարող են հաճախել գլխավոր դպրոցը ավարտելուց հետո: Երկու տեսակն էլ չորս աստիճան ունեն և ավարտվում են հասունության վկայականով:

Դպրոցի այլ տեսակներ

Այս դպրոցները հիմնված են այն աշակերտ-աշակերտուհիների համար, ովքեր մարմնական կամ հոգեկան հաշմանդամության պատճառով առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն և տևում են պարտադիր դպրոցական ժամերից ավել:

Համալսարան և բարձրագույն ուսումնական հաստատություն

Ավստրիայում կան բազմաթիվ համալսարաններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ: Համալսարան և բարձրագույն ուսումնական հաստատություն հաճախելու համար անհրաժեշտ է ատեստատ, մասնագիտական քննության կամ ուսումը հաստատող քննության նախապայման:

 

Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ/ՆԳԴՆ

 

Դպրոցի համար ծանուցում

Որպեսզի երեխաները կոնկրետ դպրոց հաճախեն, պետք է տվյալ դպրոցում ծանուցվի: Այս թեմայի շուրջ տեղեկություն կարող եք գտնել Ավստրիայի պետության դպրոցի խորհրդի էջերում: