Մեծահասակների կրթություն

Grafik: Vor einer Tafel steht eine Lehrperson an einem Pult. Davor sitzen drei Menschen an Schultischen.

Մեծահասակների կրթության առաջարկներից հաճախ օգտվում են այն մարդիկ, ովքեր պարտադիր դպրոցների շրջանակներում կամ մասնագիտական կրթական դպրոցներում առաջին կրթական փուլը ավարտել են և հետո հետաքրքրված են իրենց կրթությունը շարունակելու համար:

Մասնագիտական կրթության բնագավառում կուրսերի հաճախելուց բացի, որոնք համապատասխանում են անձնական հետաքրքրություններին, նաև կրթության վկայական է ձեռք բերվում:

Ավստրիայում առաջարկվում են մեծահասակների կրթության բազմաթիվ տեսակներ և հնարավորություններ: Մեծահասակների կրթության շրջանակներում կրթության առաջարկները հաճախ նպաստում են մարդկանց պահանջների բավարարմանը, որոնք մարդկանց մասնագիտական կյանքում առաջանում են:

Մեծահասակների կրթությունը կրթության շարունակման մի տեսակ է, որը որոշ առումներով տարբերվում է կրթությունը շարունակելու հասկացությունից: Կրթությունը շարունակելու հասկացությունը ավելի շատ վերաբերվում է գիտելիքների ձեռքբերմանը ուսումնասիրած մասնագիտական դաշտի ներսում:

Ավստրիայում մեծահասակների կրթության բնագավառում կան մեծ թվով պետական և մասնավոր ծառայություն մատուցողներ: Տեղեկացե՛ք, խնդրեմ, ներքևում նշված հղումների օգնությամբ:

 

Հղումներ