Վկայականների ճանաչում

Grafik: Graduiertenkopfbedeckung in dunkelblauer Farbe und zwei gerollte Diplome mit roter Schleife.

Մասնագիտական կրթության ճանաչում

Միայն այն մասնագիտությունների համար է ճանաչումը անհրաժեշտ, որոնցով առանց կոնկրետ որակավորման ապացույցի իրավունք չունեն զբաղվել: Այդ մասնագիտությունները անվանվում են կանոնակարգող մասնագիտություններ: Մյուս մասնագիտությունների համար մասնագիտական ճանաչում չի իրականացվում:

Արդյո՞ք մասնագիտությունը, որով Դուք ցանկանում եք Ավստրիայում զբաղվել, կանոնակարգող է, թե ոչ, կարող եք օրինակ տեղեկանալ ճանաչման ուղեցույցի օգնությամբ www.berufsanerkennung.at հասցեի միջոցով:

Դպրոցական ատեստատի և կրթական վկայականների ճանաչում

Դպրոցական ատեստատի և կրթական վկայականների դեպքում նախ և առաջ կարևոր է բովանդակային համեմատության, ինչպես նաև արտասահմանյան և տեղի վկայականների համարժեքությունը: Տարբերությունները կարող են լրացուցիչ քննությունների միջոցով շտկվել:

Բացի այդ հասունության քննությունների ատեստատի և կրթական վկայականների դեպքում հաճախ կնքվում են միջպետական համաձայնագրեր: Հասունության վկայականների համար պահանջվում է միայն ադմինիստրատիվ հաստատում ընդունող ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:

Դպրոցական բնագավառում ճանաչման համար պատասխանատու է կրթության և կանանց դաշնային նախարարությունը, օրինակ հասունության վկայականի ճանաչման համար համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը, և կրթական ավարտական քննությունների ճանաչման համար՝ գիտության, հետազոտության և էկոնոմիկայի դաշնային նախարարությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

Արտասահմանյան կրթական վկայականի ճանաչման (ուսման վկայականների ճանաչում) համար հայտ ներկայացնելու գլխավոր նախապայմանն այդ ճանաչման մասնագիտական անհրաժեշտությունն է: Այդ ընդհանուր առմամբ շատ քիչ կրթական ուղղությունների է վերաբերվում:

Ուսման վկայականների ճանաչման համար պատասխանատու են այն բուհերը, որոնք առաջարկում են նույն կրթական ուղղությունները, ինչպես այն բուհերը արտասահմանում, որտեղ կրթությունը ավարտվել է:

Ինչպես հասունության քննության ատեստատի դեպքում, այնպես էլ բուհում կնքվում են միջպետական համաձայնագրեր ուսումնական վկայականների համարժեքության վերաբերյալ: Ավելի ստույգ տեղեկություն արտասահմանյան ուսումնական վկայականների ճանաչման մասին կարող եք գտնել գիտության, հետազոտության և էկոնոմիկայի դաշնային նախարարության գլխավոր էջում:

 

Աղբյուր՝ ՆԳԴՆ

 

Հղումներ