Վարորդական վկայական

Grafik: Dargestellt sind das Lenkrad eines Autos und daneben der Lenker eines Motorrades.

Վարորդական վկայականը վերահաստատել

Առաջին անգամ Ավստրիայում բնակություն հաստատելուց հետք վեց ամսվա ընթացքում երրորդ պետության քաղաքացիները պետք է իրենց վարորդական վկայականները վերահաստատեն ավստրիական փաստաթղթի վրա: Բայց արտասահմանյան վարորդական վկայականը պետք է օրինական լինի:

Բացի դրանից երրորդ պետության քաղաքացիները պետք է պրակտիկ վարորդական քննություն հանձնեն: Այդ կարգուկանոնից իհարկե, կան բացառություններ:

Փոխանցումը իրականացվում է պատասխանատու պետական մարմնին դիմում ներկայացնելու միջոցով:

Այդ պետական մարմինները հաստատված են տարբեր վայրերում: Այն քաղաքներում, որտեղ պետական ոստիկանության վարչությունն է գտնվում, պատասխանատու է այդ պետական մարմինը (Բացառություն՝ Բրեգենց), մյուս դեպքերում համապատասխան շրջանի գլխավոր թիմը, իսկ քաղաքներում՝ մունիցիպալ խորհուրդը:

Վերահաստատման նախապայմաններն են

  • Գլխավոր բնակության վայր Ավստրիայում
  • Ապացույց, որ դիմողը ամենաքիչը վեց ամիս ապրել է այն պետությունում, որտեղից տրվելու է վարորդական իրավունքի հաստատումը: Դա պարտադիր չէ, եթե կրողի քաղաքացիությունը տրվող պետության հետ համընկնում է:

Վերահաստատման համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • Դիմում բլանկ
  • Բժշկական տեղեկանք
  • Վարորդական վկայականի թարգմանություն (ոչ բոլոր պետությունների համար է անհրաժեշտ)
  • Մեկնելու անձնագիր
  • Վարորդական վկայական
  • գրանցման բլանկ
  • անձնագրի նկար
  • քննության թերթիկներ

 

ՆԳԴՆ/Ոստիկանություն