Տիկնայք և պարոնայք

Grafik: Ein Baum in brauner Herbstbelaubung steht auf einer grünen Wiese. Im Hintergrund befinden sich weiße Wolken vor blauem Himmel.

Ավստրիայում անընդհատ աճում են մարդկանց կյանքի նկատմամբ սպասելիքները: Այսօր Ավստրիայում ծեր մարդկանց թիվև ավելի մեծ է, քան տասնամյակներ առաջ: Մեր օրերում մեծահասակները ավելի ակտիվ են և ավելի անկախ իրենց կենսակերպում, քան վաղ սերնդի ներկայացուցիչները: Այդ մարդկանց համար կան զբաղվելու և ազատ ժամանակը ակտիվ անցկացնելու լայն հնարավորություններ:

Մեծահասակները նույնպես հասարակության կարևոր մասն են կազմում: Սկզբունքորեն բոլոր տիկնայք և պարոնայք պետք է ակտիվորեն մասնակցեն Ավստրիայի սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակույթային կյանքին: Նպատակն է տարիքային այդ խմբի մարդկանց ապահովելը, ինչպես նաև կյանքի որակի լավացումը:

Տիկնայք և պարոնայք, ովքեր հիվանդության կամ ճակատագրի հարվածների պատճառով սահմնափակ կյանք են վարում, Ավստրիայում առանձնահատուկ խնամքի տակ են գտնվում:

Այդ մարդիկ մինչև խոր ծերություն մասնագետ բուժքույրերի, խնամակալների, սոցիալական աշխատողների և այլ հատուկ որակավորված անձանց կողմից խնամվում են:

Այդ բնագավառում տարբեր ծառայություններ են իրականացվում, ինչպես օրինակ խնամքը ծերանոցներում և ապաստարաններում: Բացի խնամքից, կանանց և տղամաևդկանց հետ էքսկուրսիաներ և այլ ակտիվ ժամանցային միջոցառումներ են իրականացվում:

Դրանից բացի կարող են օգտվել նաև օրինակ տան օգնությունից կամ խնամված ապրելու կամ այսպես կոչված 24 ժամյա ծառայությունից:

Հատուկ տիկնանց և պարոնների համար մշակված ծառայություններ են առաջարկվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների կողմից: Ուշադրություն դարձրե՛ք, խնդրեմ, ներքևում նշված հղումների խմբին:

 

Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ

 

Հղումներ