Ավստրիայի դաշնային կառավարությունը 2012թ-ին պայմանագիր է ստորագրել, Միավորված Ազգերի հաշմանդամների իրավունքների կոնվենցիան իրականացնելու վերաբերյալ: Այդ գործընթացը, որը 250 արարողություն է ներառում, դեռ շարունակվում է, բայց պետք է մինչև 2020թ-ը ավարտվի:
Ավստրիայում այդ կողմից մեծ ուշադրություն է դարձվելու այն բանի վրա, որ մարմնական և հոգեկան հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության իրավահավասար անդամներ են: Դա վերաբերվում է դպրոցի և կրթկան, ինչպես նաև աշխատաշուկայի և կյանքի բոլոր այլ բնագավառներին:
Այդ գործողություններին է պատկանում նաև հատուկ հաշմանդամության անձնագիրը, որը նաև պաշտոնական լուսանկարով անձնագրի գործառույթ է կատարում: Այդ անձնագրի կրողները հասարակական երթևեկության միջոցների համար զեղչեր են ստանում, պետք է կանգնեցնեն հատուկ հաշմանդամների համար նախատեսված վայրերում, գտնվում են աշխատանքից ազատվելու բարձր պաշտպանության տակ:
Ավստրիայում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց ընտանիքներին տարբեր ֆինանսական սուբսիդիաներ և զեղչեր են տրվում, ինչպես օրինակ երեխայի բարձր գումարի իրավունք, հարկերից խուսափելու հնարավորություններ, ֆինանսական օգնություն այսպես կոչված պաշտպանության ֆոնդերի կամ հարկերից ազատվելու միջոցով: Օգնությունների մասին մանրամասներ կարող եք գտնել դաշնային կանցլերի ծառայողական էջերից:
Հաշմանդամների օգնության բնագավառում աշխատում են բազմաթիվ միություններ և խմբավորումներ: Աշխատանքի, սոցիալականի և սպառողների պաշտպանության դաշնային նախարարությունների տեղեկատվական ծառայաթյուններ փնտրելու գործառույթով շրջանակներում առաջարկում են հնարավորություն ճիշտ ընտրել այն կառույցները, որոնք տվյալ իրավիճակի համար օգտագործվելու են:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց ձգտումներն ու իրավունքները ավելի արդյունավետ իրականացնելու համար Ավստրիայում այսպես կոչված նաև հաշմանդամների փաստաբան է նշանակվում:
Շատ կարևոր կետ է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար խոչընդոտներից ազատելը: Պատնեշներից ազատվելը վերաբերվում է ոչ միայն կառուցողական միջոցառումներին, այլ պետք է նպաստի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար առանց արգելքի կյանքի բոլոր բնագավառներ մուտք գործելուն: Խոչընդոտներից ազատվելը իր մեջ ներառում է դպրոցի և աշխատանքի բնագավառները այնպես, ինչպես շփման հնարավորությունները կամ սպորտով և ազատ ժամանակի այլ ակտիվություն ցուցաբերելը:
Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ