Բնակության վայրի գրանցում

Grafik; Nebeneinander sind Einrichtungsgegenstände eines Schlafzimmers, eines Wohnzimmers, eines Badezimmers und einer Küche dargestellt.

Ավստրիայում բոլոր մարդկանց համար պարտադիր է բնակվելու վայրի տեղեկացումը: Տեղափոխվելուց հետո երեք օրվա ընթացքում պետք է հին հասցեից դուրս գան և նոր հասցեում գրանցվեն: Դա գործում է բոլոր այն անձանց համար, ովքեր ապրում են այդ հասցեում, այսինքն ոչ միայն Ձեր համար, այլ նաև բոլոր ընտանիքի անդամների համար՝ ներառյալ երեխաները:

Տեղափոխված ընտանիքի անդամների կամ նորածինների համար պետք է նույն ձևով տեղյակ պահել:

Ծանուցման համար Ավստրիայում տարբեր ծառայություններ են պատասխանատու, կախված է նրանից, թե Դուք քաղաքում սեփական կարգավիճակով, թե առանց կարգավիճակի եք ապրում, ինչպես օրինակ գյուղում:

Վիեննայում գնում եք մունիցիպալ խորհրդի շրջանային ղեկավարություն: Ձեր բնակության վայրի ծանուցման համար պարտադիր չէ գնալ Ձեր շրջանի համատիրության ծառայողի մոտ: Վիեննայի ցանկացած համատիրությունում կարող եք ծանուցում իրականացնել:

Մյուս դաշնային պետություններում դրա համար պատասխանատու են մագիստրալ խորհուրդը կամ քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև համայնքի աշխատակիցները:

Բնակության վայրի մասին ծանուցումը անվճար է: որպես ծանուցման ապացույց Դուք ստանում եք այսպես կոչված ծանուցման վկայական: Այդ վկայականը առաջ անվանվում էր ծանուցման երկտող և առօրյայում երբեմն դեռ այդպես են անվանում

Ծանուցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • Anmeldeformular (Ծանուցման բլանկ)
  • Ճամփորդական անձնագիր (արտասահմանցիների համար պարտադիր)
  • Ծննդյան վկայական
  • Ակադեմիական աստիճանի ապացույց

 

Աղբյուր՝ ՆԳԴՆ

 

Հղումներ