Սովորել գերմաներեն

Grafik: Dargestellt sind die Silhouetten der Köpfe einer Frau und eines Mannes, die einander ansehen. Zwischen den Köpfen sind Sprechblasen dargestellt, welche die österreichische Flagge beinhalten.

Պետական լեզվի սովորելը բարեհաջող ինտեգրացիայի համար պարտադիր է: Ընդհանուր լեզուն հիմքն է հասարակության մեջ հաջողությամբ համատեղ ապրելու համար և կազմում է մասնագիտական մարտահրավերները հաղթահարելու հիմքը:

Ավստրիայում երեք տարեկանից սկսած երեխաները պետք է սովորեն գերմաներեն լեզուն: Այն ծրագրերը, որոնց նպատակն է զարգացնել նախադպրոցական տարիքի երեխաների լեզուն, պետության կողմից հովանավորվում են: Այդ միջոցով երեխաները, որոնց համար գերմաներենը մայրենի լեզու չէ, շատ արագ յուրացնում են գերմաներեն լեզուն: Այդտեղից էլ առաջանում են ավելի շատ հնարավորություններ լավ կրթություն ստանալու և աշխատաշուկայում ավելի լավ ընտրություն ունենալու համար:

Երրորդ պետության քաղաքացիները այսպես կոչված ինտեգրացիոն պայմանավորվածության շրջանակներում պարտավորված են իրենց գերմաներենի գիտելիքները ապացուցել: Լեզվի ձեռքբերման ծրագիրը կենտրոնացած է լեզուների եվրոպական բնութագրման սահմանների վրա և բաղկացած է երկու ուումնական մասից:

Առաջին ուսումնական մասի նպատակն է գերմաներեն լեզվի A2 մակարդակի սովորելը, և պետք է ավարտել երկու տարվա ընթացքում: Երկրորդ ուսումնական մասը անհրաժեշտ է Ավստրիայում քաղաքացիություն ստանալու և երկարատև մնալու համար: Դրա համար անհրաժեշտ է գերմաներենի իմացության B1 մակարդակ: Դրա իրականացումը կոնկրետ ժամանակահատվածում պարտադիր չէ:

Կուրսերի ծախսերը սկզբունքորեն վճարվում են անձամբ մասնակիցների կողմից: Սակայն հնարավոր է ծախսերի 50 % -ի չափով փոխհատուցում (ավարտելուց 18 ամսվա ընթացքում): Ընդհանուր առմամբ փոխհատուցվում է ամենաշատը 750 € :

Աշխատակազմի, քննությունների անցկացման և պահանջվող գումարների վճարման համար ավստրիական ինտեգրացիոն ֆոնդն է (ԱԻՖ) պատասխանատու:

Կուրսերի կարող են այցելել ամբողջ Ավստրիայում, բայց նաև արտասահմանում: Կան անսահման առաջարկներ: Ազգային և միջազգային լեզվի կուրսերի մասին բազմաթիվ տեղեկություններ կարող եք ստանալ ԱԻՖ-ի գլխավոր էջից:

 

Աղբյուր՝ ՆԳԴՆ/ ոստիկանություն

 

Հղումներ