Անվտանգություն

Grafik: Eine gespannte silberfarbene Kette wird von einem goldfarbenen Vorhängeschloss zusammengehalten.

Չեզոքություն

Ավստրիան հայտարարել է իր մշտական չեզոքության մասին: Դա նշանակում է, որ Ավստրիան ոչ մի պատերազմական միությանմեջ չի մտնում և չի մասնակցում պատերազմների: Ամեն դեպքում Ավստրիան հարձակման դեպքում պատասխանատվություն է կրում պետության լայնածավալ զինված պաշտպանության համար: Ավստրիական դաշնության զինված ուժերը մասնակցում են միջազգային խաղաղության համար ներդրումներին, մարդասիրական օգնություն են ցույց տալիս և օգնում բնական աղետների կամ դժբախտ պատահարների դեպքում:

Ընդհանուր զինվորական պարտք

Յուրաքանչյուր արական սեռի քաղաքացու պարտքն է ծառայելը կամ սոցիալական բնագավառում այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնելը («Քաղաքացիական ծառայություն»). Իգական սեռի քաղաքացիները կարող են որպես զինվորներ կամավոր ծառայություն մատուցել դաշնության զինված ուժերում:

Պարզ եզրահանգումներ

Ավստրիայի քաղաքացի չհամարվող յուրաքանչյուր ոք, ով հանցագործություն է կատարում, արհամարհում է պաշտոնական օրենսդրությունը, անօրինական է աշխատում կամ ամուսնանում է միայն այն պատճառով, որպեսզի Ավստրիայում մնալու թույլտվություն ստանա, դա նրան կարող է հասցնել լրացուցիչ դատական կամ պետական տուգանքների՝ մնալու արգելքի, մնալու ավարտին:

Ոստիկանության միջոցով անվտանգություն

Ավստրիան աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է: Երկրի ներքին անվտանգության համար հոգ են տանում 30.000 ոստիկաններ և ոստիկանուհիներ: Նրանք պայքարում են հանցագործության և մարդասպանության դեմ շնորհիվ միջազգային նաև միջսահմանային համատեղ աշխատանքի: Մարդիկ, ովքեր ապրում են Ավստրիայում, մեծ վստահություն ունեն ոստիկանության նկատմամբ և իրենց անվտանգ են զգում նրանց առօրյա շրջապատում:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ