Սոցիալական ծառայություններ

Grafik: Die Hände eines Menschen liegen schalenförmig aufeinander. In diesem Hohlraum liegt ein grüner Apfel.

Ավստրիական սոցիալական ծառայությունները առաջարկում են մեծ թվով գործառույթներ: Սկզբունքորեն կարող են տարբերվել շարժական, մասնակի ստացիոնար և ստացիոնար ծառայություններից:

Շարժական ծառայություն է օրինակ կարիքավոր մարդկանց տուն տաք ուտելիք առաքելը անիվների վրա:

Շտապ օգնության ծառայող-ծառայողուհիները, օրինակ, գալիս են ծեր մարդկանց տուն, որպեսզի այնտեղ նրանց խնամեն:

Ստացիոնար ծառայությունը խնամքի տան պես է, մասնակի ստացիոնար ծառայության օրինակ են ապաստանները: Խնամքի տներ կարող են շուրջօրյա տեղափոխվել խնամքի կարիք ունեցող մարդիկ, իսկ ապաստանների կենտրոններում միայն մեկօրյա խնամք է առաջարկվում:

Ավստրիայում սոցիալական ծառայությունները առանձին դաշնային պետությունների պատասխանատվության տակ են գտնվում: Պատասխանատու պաշտոններն են շրջանի գլխավոր թիմերը, ինչպես օրինակ քաղաքի և համայնքի գրասենյակները կամ քաղաքի ղեկավարությունը: Վիեննայում դիմե՛ք, խնդրե՛մ, սոցիալական կենտրոններին (www.wien.gv.at→առողջություն→ծառայություններ→վիեննական-սոցիալական կենտրոններ) կամ Վիեննայի սոցիալական ֆոնդերին:

Սոցիալական ծառայությունների անսահման առաջարկների մասին կարող եք տեղեկանալ, օրինակ, աշխատանքի, սոցիլականի և սպառողների պաշտպանության գլխավոր էջից (www.bmask.gv.at→կայք→սոցիալական→խնամք_և_հոգատարություն→սոցիալական ծառայություններ):

Եթե Դուք խնամքի կարիք ունեցող բարեկամներ ունեք, ապա ուշադրությու՛ն դարձրեք աշխատանքի, սոցիալականի և սպառողների պաշտպանության դաշնային նախարարությունների տեղեկատվությանը խնամքի գումարի վերաբերյալ (www.bmask.gv.at→կայք→սոցիալական→խնամք և հոգատարություն→խնամքի գումար):

Այդ կազմակերպություններից մի քանիսին, որոնք սոցիալական ծառայություններ են առաջարկում, կարող եք գտնել ստորև նշված հղումների շարքում:

Տանը հիվանդի խնամքի օրինակ

Հիվանդ մարդկանց խնամքը և հոգատարությունը իրականացվում է ոչ միայն հիվանդանոցներում և խնամքի կենտրոններում, այլ նաև տանը: Այդ գործունեությունը իրականացվում է ինչպես մասնագետ բուժքույրերի ր խնամակալների կողմից, այնպես էլ օգնական խնամակալ-խնամակալուհիների կողմից:

Այսպես կոչված հիվանդի տան խնամքի դեպքում բնակելի կենսապայմանների պահպանումից բացի առաջնային է հիվանդ մարդու ինքնուրույնության պահպանումն ու օժանդակումը:

Որոշ ծառայություններ կարող են քաղվել տեղեկատվական բրոշյուրներից, ինչպես օրինակ որոշ ինստիտուտների և հաստատությունների գլխավոր էջերից , որոնք հիվանդի տնային խնամք են առաջարկում:

Կազմակերպությունները, որոնք հիվանդի խնամք են առաջարկում, կգտնեք ներքևում նշված հղումների շարքում:

 

Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ

 

Հղումներ