Սոցիալական

Foto. Ein blaues und ein weißes Seil sind miteinander verknotet. Der Hintergrund ist rot.

Ավստրիան սոցիալական պետություն է: Ավստրիայում ապրող մարդիկ պետք է իրենց հայրենիքում ոչ միայն լավ զգան, այլ նաև անհրաժեշտության դեպքում լավագույն բժշկական և սոցիալական ծառայությամբ ապահովված լինեն: Ավստրիայում ապրող մարդիկ կարող են նաև ակտիվ սոցիալական գործունեությամբ զբաղվել:

Սոցիալական ծառայությունները Ավստրիայում առաջարկում են գործառույթների մեծ շրջանակ. Հիվանդ մարդիկ խնամվում են ոչ միայն հիվանդանոցներում և խնամքի կենտրոններում, այլ նաև շատ դեպքերում տանը: Առաջին կետում կարող եք օրինակներով տեղեկանալ սոցիալական ծառայությունների և նաև տնային խնամքի մասին:

Երկրորդ կետում կարող եք տեղեկանալ, թե ինչպիսի հնարավորություններ կան հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամքի համար, և թե որտեղից կարող եք տեղեկություն ստանալ այդ մարդկանց համար ֆինանսական ծառայությունների մասին:

Տիկնայք և պարոնայք հաճախ այլ պահանջներ ունեն, քան երիտասարդ մարդիկ: Երրորդ կետում կարող եք կարդալ, թե որտեղ և ինչպես են այդ առանձնահատուկ պահանջները բավարարվում:

Ինտեգրացիա սոցիալական գործունեության միջոցով

Օտար երկիր տեղափոխվելուց հետո շատ հաճախ հեշտ չէ ծանոթություններ գտնելը և դրա շնորհիվ հասարակության մաս դառնալը և զգալը: Չնայած դրան՝ փորձե՛ք այն: Ուսումնասիրե՛ք Ձեր նոր հայրենիքի պատմությունը, մշակույթը և առանձնահատկությունները, բայց ամենից առաջ՝մոտեցե՛ք մարդկանց և շփում հաստատե՛ք:

Եվ եթե Ձեր մնալու սկզբնական շրջանում Դուք ավելի շուտ հարևանություն փնտրեք պետության մարդկանց հետ, ինչքան հնարավոր է շուտ կծանոթանաք նաև ավստրիացիների հետ:

Բացի տան և մասնագիտական շրջապատից այդպիսի ծանոթություններ կարող են առաջանալ նաև համատիրությունններում և միություններում գործունեության շնորհիվ: Դուք այդպիսի խորհրդանշական գործունեություն եք ծավալում հասարակության համար, և մարդիկ Ձեզ և Ձեր աշխատելու պատրաստակամությունը գնահատում են:

Այդ կազմակերպություններին են պատկանում կամավոր հրշեջ ծառայությունը և բազմազան փրկարարական կազմակերպություններ: Դրանցից մի քանիսը նշված են ներքևի հղումների մեջ:

Այդ թեմայի մասին շատ լավ պատկերացում է տալիս «խորհրդանշական աշխատել/ կամավոր աշխատանք ավստրիական միություններում» ավստրիական ինտեգրացիոն ֆոնդի թղթապանակը.

Օգնություն և պաշտպանություն

Համատեղ կազմակերպությունները, միությունները և Ավստրիայում տարբեր հավատքների համայնքները նաև Ձեզ են ծառայություններ մատուցում. այդպես առօրյա կյանքի բնագավառներում մեծ թվով օգնության տարբերակներ են առաջարկվում (ինչպես օրինակ խորհրդատվական գործունեություն, լեզվի դասընթացներ կամ երեխաների խնամք): Այդպիսի առաջարկները հաճախ նաև անվճար են:

Բայց կազմակերպություններն ու միությունները ոչ միայն պաշտպանություն են առաջարկում, այլ նաև հարթակ են, քննարկումներ են տեղի ունենում, և համայնքը կարող է ապրել:

 

Հղումներ