Աշխատանքային ժամ

Grafik: Zwei Uhren mit schwarzem Rand, weißem Zifferblatt und blauen Stunden- und Minutenzeigern. Die linke Uhr zeigt sieben Uhr an, die rechte Uhr zeigt drei Uhr an.

Աշխատանքային ժամերը երկու մեծ խմբի են բաժանվում: Նորմալ աշխատանքային ժամեր և դրանից դուրս՝ լրացուցիչ ժամեր:

Ավստրիայում նորմալ է օրվա մեջ աշխատանքային 8 ժամը, ինչպես նաև շաբաթվա մեջ 40 ժամը: Իհարկե կան նաև այդ կանոնից շեղումներ:

Նորմալ աշխատանքային ժամերից դուրս աշխատանքային ժամերը համարվում են հավելյալ ժամեր: Հավելյալ ժամերը ոչ միայն ֆինանսապես, այլ նաև ազատ ժամեր տրամադրվելով են փոխհատուցվում:

Եթե օրվա ընթացքում աշխատանքային ժամերը վեցից ավել են, ապա պետք է տրվի 30 րոպե տևողությամբ ընդմիջում: Ընդմիջման ժամերը չեն վարձատրվում և չեն հաշվվում որպես աշխատանքային ժամեր: Որոշ աշխատանքային օրերի ընթացքում պետք է ամենաքիչը տասնմեկ ժամ տևողությամբ ընդմիջում տրվի:

Շաբաթվա վերջում հանգստյան ժամերի տևողությունը օրենքով ամենաքիչը 36 ժամ պետք է կազմի, իհարկե, հնարավոր են բացառության դեպքեր:

Աղբյուր ԱՍՍՊԴՆ/ՆԳԴՆ

Հղումներ