Ծառայություն և առողջություն

Grafik: Auf einer stilisierten Laufbahn in roter Farbe mit weißen Begrenzungsstreifen sind zwei laufende Gestalten in schwarzer Farbe dargestellt.

Ծառայություն

Աշխատանքի շնորհիվ առողջ վիճակ

Ավստրիան պատկանում է աշխարհի ամենահարուստ պետությունների շարքին: Դա պատահականություն չէ, դրան, բացի բարենպաստ կլիմայական և քաղաքական պայմաններից, նպաստում է նաև այն, որ մարդիկ Ավստրիայում բարձր որակավորված և կարգապահ են աշխատում:

Ծառայության համար

Մասնագիտական ձգտումների, իր և ընտանիքի համար փող վաստակելու կամքի ուժը, ընտանիքի բոլոր անդամների կողմից կրթության հնարավորությունների օգտագործումը անժխտելի են Ավստրիայի տնտեսական հաջողության համար: Ավստրիայում այդ ներդրումը սպասվում է յուրաքանչյուրի կողմից: Դրանք են Ավստրիայի կյանքին հաջողված մասնակցելու նախապայմանները:

Գործունեություն հասարակական միություններում

Ավստրիայում շատ մարդիկ կամավոր որպես ակտիվ գործընկերներ աշխատում են հասարակության համար օգտակար կազմակերպություններում, Կարմիր խաչում կամ հրշեջ ծառայությունում: Դա իրականացվում է ոչ միայն սոցիալական նոր կապերի ստեղծման, այլ նաև շատ հաճախ օգտագործվում է աշխատատեղ փնտրելու և դիմում-հարցազրույցների համար: Կամավոր գործունեությունը առաջարկում է նոր սովորելու և աշխատանքային փորձի հնարավորություն և կարող է ապագա գործատուների համար ծառայել որպես սոցիալական պատասխանատվության զգացման և աշխատասիրության նշան:

Փոխադարձ պատասխանատվության համար

Բացի անձնական գործունեությունից, Ավստրիայում կարևոր է նաև սոցիալական արդարությունը: Ուշադրության են արժանանում մարդիկ, ովքեր չեն կարող կամ միայն մի քիչ են կարող աշխատել, կամ ովքեր անարդարությամբ են ծայրահեղ վիճակում հայտնվել: Հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է շրջանցվեն:

Առողջություն

Վստահելի առողջապահական համակարգ

Առողջությունը կարևոր է լավ ինքնազգացողության և կյանքի որակի համար: Աշխարհի ամենալավ առողջապահական համակարգը Ավստրիայում է: Պետական առողջապահական համակարգը Ավստրիայում բնակվող մարդկանց համար հիվանդության դեպքում լավ բժշկական սպասարկում է ապահովում:

Ազնիվ ֆինանսական ներդրում

Որպեսզի առողջապահական համակարգը ֆինանսավորվի, շատ մարդկանց համար Ավստրիայում գոյություն ունի օրենքով ֆինանսական ներդրում անելու պարտականություն: Դրանից բացի յուրաքանչյուր մարդ պետք է առողջ ապրելակերպի և անհատական հեռատեսության միջոցով նպաստի հնարավորինս երկար առողջ մնալուն:

Առաջին հասցեն

Հիվանդության դեպքում սկզբում գնում են «գործնական բժշկի» կամ
բժշկուհու մոտ: Ծայրահեղ դեպքում կարող է այցելել հիվանդանոցի շտապ օգնությունը: Մշակութային կամ կրոնական տեսակետները չպետք է խոչընդոտեն բժշկի այցին և բժշկական սպասարկմանը: Գերմաներենի անբավարար գիտելիքները հաճախ դժվարացնում են բժշկի հաջող այցը, ինչի համար էլ գերմաներենի լավ գիտելիքները սեփական առողջության, բայց նաև ընտանիքի անդամների առողջության համար շատ կարևոր նշանակություն ունեն:

 

Աղբյուր՝ ավստրիական ինտեգրացիոն ֆոնդ