Առողջապահական համակարգ

Grafik: Dargestellt ist ein Stethoskop. Der rote Verbindungsschlauch zwischen Ohrbügel und Bruststück ist mit einem Knick in Herzform versehen. In der Mitte des Knicks befinden sich weiße Streifen. Dadurch wird der Eindruck eines rot-weiß rot gestreiften Herzens vermittelt.

Ավստրիական առողջապահական համակարգը միավորում է մի քանի ինստիտուտներ և կազմակերպություններ. բացի ավստրիական պառլամենտից, առողջապահության, աշխատանքի, սոցիալականի և սպառողների պաշտպանության դաշնային նախարարություններից դրանք են նաև ավստրիական սոցիալական ապահովագրությունը, գործատուների, ինչպես նաև աշխատողների շահերի միությունը:

Առողջապահական համակարգում կարելի է տարբերակել երկու խոշոր բնագավառներ՝ առաջին համակարգը վերաբերվում է հիվանդանոցներին, երկրորդը՝ հիվանդներին շտապ օգնություն ցուցաբերելն է հոսպիտալներից դուրս: Համապատասխան օրենսդրության համար հիմնականում պատասխանատու է դաշնությունը, շտապ օգնության բնագավառում օրենսդրության իրականացման համար՝ դաշնային պետությունները:

Առողջապահական համակարգը ֆինանսավորվում է սոցիալական ապահովագրության ներդրումներով, հարկերով, սեփական միջոցներով: Աշխատողների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար օրենքով գոյություն ունի ընդհանուր պարտադիր ապահովագրություն: Ամեն դեպքում սոցիալական ապահովագրությունը իր մեջ ներառում է բժշկական ապահովագրություն և դժբախտ պատահարի ապահովագրություն, որոշ դեպքերում նաև թոշակի ապահովագրություն: Համապատասխան սոցիալական ապահովագրության կրողներից է կախված՝ կպարունակի թոշակի ապահովագրություն, թե ոչ: Ոչ անկախ աշխատողները իրենց սոցիալական ապահովագրողներին ազատ չեն կարող ընտրել, դա կախված է գործատուից և աշխատավայրից: Անհատ ձեռներեցների համար կա ընտրության հնարավորություն:

Ավստրիայի բոլոր բնակիչներն ունեն համարժեք բժշկական սպասարկման իրավունք:

Ուշադրություն դարձրե՛ք, խնդրեմ, Ավստրիայում սոցիալական ապահովագրության բազմալեզու տեղեկություններին ավստրիական սոցիալական ապահովագրությունում:

 

Աղբյուր՝ ԱԴՆ