Սկզբունքորեն բոլոր ինը ավստրիական դաշնային պետությունները բնակարան ստանալու հարցում ունեն օգնելու հնարավորություններ: Սակայն օրենսդրական դրույթները միևնույն ձևով չեն կարգավորվում, այլ մի դաշնային պետությունը մյուսից տարբեր:
Ուշադրությու՛ն դարձրեք, խնդրեմ, որ երրորդ պետության քաղաքացիների համար նպաստների տրման հետ կապված երբեմն սահմնափակումներ են լինում, ինչպես օրինակ նպաստ կարող են ստանալ միայն որոշ նախապայմաններ ներկայացնելու դեպքում:
Վարձով բնակարաններ
Կառուցապատողները կարող են կառուցման ընթացքում կամ ֆինանսական առողջացման գործողությունների շրջանակում բնակարանների վարձի շնորհիվ պետական նպաստներից օգուտ քաղել: Այդ ձևով հովանավորված բնակարանները հետագա վարձակալողների համար նույնպես ավելի էժան են, քանի-որ մեկանգամյա և ընթացիկ ծախսերը չնչին են կազմում, քան չհովանավորված բնակարանների դեպքում: Որպեսզի կարողանաք հովանավորված վարձով բնակարան ձեռք բերել, պետք է ամեն դեպքում որոշակի չափանիշների (օրինակ, եկամտի չափը, ընտանիքի անդամների թիվը) համապատասխանեք: Դա գործում է նաև հնարավոր հաջորդ վարձակալողի դեպքում:
Բացի աջակցություններից վարձակալ/վարձակալուհինների համար կան նաև այլ նպաստներ: Իհարկե այդ նպաստները ստանալը որոշակի նախապայմանների հետ է կապված:
Բնակարանի օգնություն ստանալու համար պետք է մյուսների համեմատ անհապաղ բնակարանի անհրաժեշտություն լինի, և բնակարանը երկարատև բնակեցվի: Կարևոր չափանիշներ են նաև եկամտի չափը, ընտանիքի մեծությունը և բնակարանի ծախսերի չափը:
Առավել կարիքավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել ո՛չ վարձը, ո՛չ արտադրական ծախսերը, կարող են դիմել սոցիալական ծառայողին վարձի օգնության համար:
Եթե ֆինանսական առողջացման գործողությունների պատճառով վարձը թանկանում է կամ շենքը պահպանելու և պայմանները լավացնելու համար պիտի ներդրում գանձվի, կարող եք դիմել վարձի օգնության համար: Բայց այստեղ նույնպես չպետք է անցնել որոշակի եկամտի չափը: Դիմումը պետք է ներկայացնել պատասխանատու հարկային մարմնին:
Սեփական տներ
Սեփական տները պետք է ֆինանսավորվեն անձամբ ապագա սեփականատիրոջ/սեփականատիրուհու կողմից: Եթե առկա ֆինանսական միջոցները (սեփական միջոցները) սեփական բնակարանի ֆինանսավորման համար չեն բավարարում, ապա ստեղծվում են անհրաժեշտ գումարը բանկային կրեդիտների միջոցով ձեռք բերելու հնարավորություն:
Ինչպես հովանավորված վարձով բնակարանների դեպքում, այնպես էլ հովանավորված սեփական տների դեպքում դրանց գնման համար որոշակի չափանիշներ կան, ինչպես օրինակ եկամտի չափը, անհապաղ բնակարան ձեռք բերելու ապացույցը: Վաճառքի դեպքում հետագա սեփականատերերը նույնպես պետք է սուբսիդավորվող լինեն, այլապես օգնող կազմակերպությունը վաճառքը չի իրականացնի:
Նպաստները հաճախ տրվում են որպես գոյություն ունեցող կրեդիտային խորհրդի դրամաշնորհներ կամ որպես համապատասխան դաշնային պետության փոխառություն:
Աղբյուր՝ ԱՍՍՊԴՆ
Հղումներ
- Landesregierung Burgenland – Wohnbauförderung (Պետության կառավարություն, Բուրգենլանդ- Բնակարանային սուբսիդավորում)
- Landesregierung Kärnten – Wohnbauförderung (Կարինտիայի պետության կառավարություն – բնակարանային սուբսիդավորում)
- Landesregierung Niederösterreich – Wohnbauförderung (Ստորին Ավստրիայի պետության կառավարություն – բնակարանային սուբսիդավորում)
- Landesregierung Oberösterreich – Wohnbauförderung (Վերին Ավստրիայի պետության կառավարություն-բնակարանային սուբսիդավորում)
- Landesregierung Salzburg – Wohnbauförderung (Զալցբուրգի պետության կառավարություն-բնակարանային սուբսիդավորում)
- Landesregierung Tirol – Wohnbauförderung (Տիրոլի պետության կառավարություն-բնակարանային սուբսիդավորում)
- Landesregierung Steiermark – Wohnbauförderung (Շտիրիայի պետության կառավարություն – բնակարանային սուբսիդավորում)
- Landesregierung Vorarlberg – Wohnbauförderung (Ֆորարլբերգի պետության կառավարություն – բնակարանային սուբսիդավորում)
- Stadt Wien – Wohnbauförderung (Վիեննա-բնակարանային սուբսիդավորում)