Ձեր մնալու հենց սկզբում ավելի հաճախ եք ստիպված լինելու զբաղվել պետական մարմինների հետ կապված հարցերով: Կարևոր կետերի մասին՝ մնալու ապացույց, վարորդական վկայական, բնակության վայրի մասին ծանուցում և ոստիկանություն, կարող եք տեղեկանալ այստեղ:
Ուշադրություն դարձրե՛ք, խնդրեմ, ներքևում նշված ցուցումներին:
Խորհուրդներ պետական մարմինների հետ կապված հարցերում
Պետական մարմիններ հետ շփումը միշտ չէ հեշտ և օրենքով ծրագրած ժամանակում միշտ նույն թափանցիկը: Հետևյալ ցուցումները Ձեզ հավանաբար կարող են օգնել:
- Մնալու սկզբնական շրջանում Ձեզ կարող են օգնել պետական մարմինների հետ կապված հարցերում պաշտպանված լինելու համար: Ամեն դեպքում, ինչքան հնարավոր է շուտ կարգավորեք պետական և պաշտոնական մարմինների հետ կապված հարցերը: Այդպես Դուք անձամբ կապ եք հաստատում պետական մարմինների հետ և ավելի արագ արագ եք սովորում կողմնորոշվել պաշտոնական մարմինների հետ կապված հարցերում:
- Վստահե՛ք ավստրիական պետական մարմիններին – եթե նույնիսկ առաջ Ձեր հայրենիքում վատ փորձ եք ունեցել: Ձեր ձգտումների շնորհիվ վստահված ծառայող/ծառայողուհիները Ձեզ սիրով կօգնեն:
- Ուշադրություն դարձրե՛ք, որ Ավստրիայում Ձեր գործունեության ժամանակ պետական ծառայողների կողմից նվերների ընդունումն արգելված է: Եթե Դուք մի ծառայողի ծառայողական ինչ-որ գործունեության ընթացքում նվեր անեք, հնարավոր է դա դիտվի որպես կաշառք պետական ծառայողին: Ինչպես Դուք, այնպես էլ պետական ծառայողները, դրանով օրենք եք խախտում:
- Ձեր հետ վերցրեք միշտ օրիգինալ փաստաթղթերը բազմաթիվ պատճեններով: Դրանով Դուք կխնայեք Ձեր և աշխատող անձանց ժամանակը և հնարավոր ավել ծախսերը տեղում պատճենների համար:
- Ձեր կարևոր փաստաթղթերի համար անհրաժեշտ են նաև նոտարով հաստատված թարգմանությունները: Ձեր մնալու հենց սկզբից անմիջապես թարգմանեք այդ փաստաթղթերը:
- Թարգմանությունները պետք է պատկանեն լիցենզավորված թարգմանիչ/թարգմանչուհիների, այլապես այդ գրությունները չեն ճանաչվի պետական մարմինների կողմից:
- Բոլոր կարևոր փաստաթղթերը և գրությունները տվեք մի թղթապանակով: Այդպես Դուք այնտեղ կունենաք միշտ բոլոր հնարավորինս անհրաժեշտ փաստաթղթերը և պետական մարմինների հետ կապված հարցերում ոչ մի կարևոր փաստաթուղթ չեք մոռանա:
- Ձգտե՛ք բոլոր կարևոր փաստաթղթերը Ավստրիայում Ձեր հետ ունենալ:
Հղումներ
- help.gv.at (Պետական մարմինների, հասցեների փնտրում)
- Sozialversicherung.at (Պետական, պաշտոնական մարմինների և կառույցների ցանկ)